Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Դեպի «բաց» աշխարհ նետվող նրա կերպարները կորցնում են լեզու, երկիր և ինքնություն, ընտրում են «ոչինչ»-ը

Դեպի «բաց» աշխարհ նետվող նրա կերպարները կորցնում են լեզու, երկիր և ինքնություն, ընտրում են «ոչինչ»-ը
24.02.2016 | 14:00

«Զանգակ» հրատարակչությունն առաջին անգամ «Աշխարհը հայերենով» մատենաշարով հայ ընթերցողին է ներկայացնում Ինգեբորգ Բախմանի «Զիմուլտան» ժողովածուն՝ Գայանե Գինոյանի թարգմանությամբ:

Գրքի շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 26-ին՝ ժամը 16.00-ին, Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում: Բանաստեղծ, արձակագիր Ինգեբորգ Բախմանը 20-րդ դարի գերմանալեզու գրականության նշանավոր ներկայացուցիչներից է: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ինգեբորգ Բախմանը և Պաուլ Ցելանը, որոնց կապում էին մեծ բարեկամությունն ու սերը, իրենց ստեղծագործությամբ ապահովեցին գերմանալեզու պոեզիայի զարթոնքը: 1960-ական թվականներին Բախմանը գրել է արձակ ստեղծագործություններ: Դեպի «բաց» աշխարհ նետվող նրա կերպարները կորցնում են լեզու, երկիր և ինքնություն, ընտրում են «ոչինչ»-ը...
«Զիմուլտան» (1972) ժողովածուն հագեցած է հղումներով առ գերմանալեզու փիլիսոփայությունը և, մասնավորապես, լեզվի փիլիսոփայությունը: Բախմանը նաև փիլիսոփայության դոկտոր էր: Զիմուլտան, այսինքն՝ համաժամանակ, կնոջ «լեզվով» հեղինակը խոսում է լեզվի, թերևս՝ անձնաշխարհի կորստի մասին: Ժողովածուի երեք պատմվածքի` «Երեք ճանապարհ դեպի լիճ» (1976), «Հաչոցը» (1972), «Նրա երջանիկ աչքերը» (1993), հիման վրա նկարահանվել են ֆիլմեր:

Դիտվել է՝ 896

Մեկնաբանություններ